Երևանի Հյուսիսային պողոտայում օգոստոսի 5-ին կազմակերպված «Երևան ՏԱՐԱԶֆեստ» 3-րդ փառատոնի առաջին հատվածում ցուցահանդես-տոնավաճառ է ր, որին մասնակցել են մայրաքաղաքի հազարավոր բնակիչներ և հյուրեր:
Երկրորդ հատվածում ներկայացվել են «Տերյան մշակութային կենտրոնի» տնօրեն, դիզայներ Լիլիթ Մելիքյանի, դիզայներ Արամ Նիկոլյանի և փառատոնին առաջին անգամ մասնակցող դիզայներ Գևորգ Շադոյանի տարազային և մանրանկարչության բաղադրիչ պարունակող հավաքածուների անհատական ցուցադրությունները, որոնք ցուցադրվել են «Ատեքս» նորաձևության կենտրոնի մոդելների կողմից:
«Երևան ՏԱՐԱԶֆեստ» փառատոնը «Երևանյան ամառ» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է արդեն 3-րդ անգամ: Նախորդ տարի այն մեծ հաջողությամբ անցկացվել է Ստեփանակերտում, ինչն էլ փառատոնը շարժական դարձնելու և Հայաստանի այլ քաղաքներում ևս կազմակերպելու հեռանկար է ստեղծում: