Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Նույկինի ընտանիքին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 19-ին ցավակցական հեռագիր է hղել գրող, հրապարակախոս Անդրեյ Նույկինի ընտանիքին:

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամաբ՝ հեռագրում ասված է.

«Խոր ցավով ընդունեցի Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի մահվան բոթը:

Որպես ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից ու ոգեշնչողներից մեկը՝ Անդրեյ Նույկինը լայն ճանաչում ուներ եւ մեծ հարգանք էր վայելում մեր երկրում:

Լինելով իսկական հայրենասեր եւ դեմոկրատ՝ նա ակտիվորեն պաշտպանում էր մեր ժողովրդի՝ սեփական հողում ազատ ու անկախ ապրելու ձգտումը:

Նա նշանակալի ավանդ է ունեցել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի օբյեկտիվ ու արդարացի լուսաբանման եւ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտման փաստերն աշխարհին ներկայացնելու գործում:
Անդրեյ Ալեքսանդրի Նույկինի ծառայություններն արժանիորեն են գնահատվել մեր ժողովրդի կողմից: Նա պարգեւատրվել է Արցախի Հանրապետության պետական բարձր պարգեւով՝ «Մխիթար Գոշ» մեդալով:

Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Անդրեյ Նույկինի հարազատներին ու մերձավորներին՝ բոլորիս համար այս ծանր կորստի կապակցությամբ: Նրա պայծառ հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»,-նշված է հեռագրում

Source: Yerkir Media
Link: Բակո Սահակյանը ցավակցական հեռագիր է հղել Անդրեյ Նույկինի ընտանիքին

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image