Էրդողանը կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորք մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի  հետ: Այս մասին հայտնում է թուրքական «Վաթան» պարբերականը:

Նշվում է, որ այս հանդիպումը նախատեսված չի եղել: Կողմերը քննարկել են Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարությունում անկախության հանրաքվե անցկացնելու հարցը: Էրդողանը հերթական անգամ հայտարարել է, որ կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը:

Բացի դրանից, Ստոլտենբերգն ու Էրդողանն անդրադարձել են Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու հարցին, որը ՆԱՏՕ-ի կողմից բացասաբար է ընդունվում:

Source: Yerkir Media
Link: Էրդողանը կողմ է Իրաքի տարածքային ամբողջականությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image