Բավարիայում գնացքներ են բախվել. կան զոհեր

May 8, 2018

Մարդատար ու բեռնատար գնացքներ են բախվել Գերմանիայի Բավարիա երկրամասի Այհահ քաղաքում, ինչի հետևանքով 2 մարդ է զոհվել, 14-ը՝ վիրավորվել, հայտնում է DPA գործակալությունը: Տուժածներից 3-ի վիճակը ծանր է:

Պատահարը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Երեւանի ժամանակով ժամը 23:00-ին):

Վթարի պատճառներն առայժմ հայտնի չեն:

Source: Yerkir Media
Link: Բավարիայում գնացքներ են բախվել. կան զոհեր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image