ՊԵԿ-ը հերքել է Վարդան Հարությունյանի հրաժարականի մասին տեղեկությունը
May 8, 2018
Պետական եկամուտների կոմիտեն հերքել է հայկական պարբերականներից մեկի տարածած տեղեկությունն այն մասին, թե իբր հրաժարականի դիմում է ներկայացրել ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը:
«Այսօր անդրադառնալով կադրային հնարավոր փոփոխություններին, նշվել էր, թե իբր հրաժարականի դիմում է ներկայացրել նաև ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- այս մասին ասվում է ՊԵԿ հայտարարության մեջ: