Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն…

Բռնցքամարտի 2017 թվականի աշխարհի առաջնությունում մեր երկիրը ներկայացնելու են Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ազգային հավաքականի անդամներ Հովհաննես Բաչկովը (64 կգ) և Կարեն Տոնականյանը (60 կգ):

2017 թ. Եվրոպայի առաջնությունում Հովհաննես Բաչկովը, դառնալով Եվրոպայի չեմպիոն, իսկ Կարեն Տոնականյանը դուրս գալով առաջնության քառորդ եզրափակիչ, ձեռք են բերել աշխարհի առաջնության մասնակցության իրավունք:

Նշենք, որ 2017 թ. աշխարհի առաջնությունը անցկացվելու է օգոստոսի 25-ից մինչև սեպտեմբերի 2-ը՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Համբուրգ քաղաքում: Մարզիկները մրցավայր կմեկնեն հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանի գլխավորությամբ:

Տեղեկացնում են ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից։

Source: Yerkir Media
Link: Բռնցքամարտի աշխարհի առաջնությունում մեր երկիրը կներկայացնեն…

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image