Պաշտպանի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը

Քաղաքացին դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ աշխատանքային պայմաններին առնչվող խնդրով:

Պաշտպանին հասցեագրված դիմումի համաձայն՝ դիմումատուն  երկար տարիներ աշխատել է Երևանի գրադարաններից մեկում, սակայն տնօրենը, անհիմն պատճառաբանությամբ, նրան տեղափոխել է այլ մասնաճյուղ: Ըստ քաղաքացու՝ անտեսվել են իր հաշմանդամության կարգը և, դրանով պայմանավորված, այլ մասնաշենք հասնելու դժվարությունները, իսկ նախկին մասնաշենք տեղափոխվելու խնդրանքը մերժվել է:

Արձանագրելով քաղաքացու աշխատանքային իրավունքի իրականացման սահմանափակում՝ Պաշտպանի աշխատակազմը գործը քննարկման է փոխանցել Երևանի քաղաքապետարան:

Քաղաքապետարանի հետ համագործակցության արդյունքում՝ գրադարանավարուհին աշխատանքի է անցել նախկին աշխատավայրում:

Source: Yerkir Media
Link: Պաշտպանի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image