Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ

ՀՀ ոստիկանության պետի կողմից տրված հանձնարարականի համաձայն, քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը բարձրացնելու, ավելորդ ծախսերից զերծ պահելու համար մարզերում նույնպես հնարավորություն  է ընձեռվել կնքելու 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալու պայմանագրեր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում նշել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը:

«Մինչ այդ քաղաքացին զգալի ծախս էր կատարում Գյումրիից, Կապանից և այլ համայնքներից Երևան հասնելու, անձնագիր ստանալու նպատակով 3-րդ աշխատանքային օրը պայմանագիր կնքելու համար, այնուհետև նույն ծախսը կատարելով սահմանված ժամկետը լրանալու դեպքում կրկին գալիս էր Երևան տպագրված անձնագիրը ստանալու համար:
Տեղեկացնում ենք, որ յուրաքանչյուր անձնագրային ծառայությունում հնարավոր չէ կնքել վերը նշված ժամկետում անձնագիր ստանալու պայմանագրեր շաբաթվա ընթացքում ընդամենը մեկ օր»,- նշել է Բիչախչյանը:

Source: Yerkir Media
Link: Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image