«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտումների քանակով ռեկորդ է սահմանել
August 29, 2017
«Գահերի խաղի» 7-րդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան ժողովրդականության ռեկորդ է սահմանել: Nielsen ընկերության տվյալներով՝ ԱՄՆ-ի տարածքում օգոստոսի 27-ի երեկոյան այն դիտել է 12,1 միլիոն մարդ:
HBO հեռուստաալիքը, որն արտադրում է սերիալը, տվյալներ է ներկայացրել 16,5 միլիոն լսարանի մասին:
Անցյալ եթերաշրջանի եզրափակիչ մասի համեմատությամբ՝ «Գահերի խաղի» լսարանի թիվն աճել է 36 տոկոսով: Մեկ տարի առաջ վեցերորդ եթերաշրջանի եզրափակիչ սերիան դիտել է 8,9 միլիոն մարդ: HBO-ն պնդում է, որ յոթերորդ եթերաշրջանի յուրաքանչյուր սերիա դիտում է ավելի քան 30 միլիոն մարդ:
Սերիալի երկրպագուների մեծ մասը հայտնվում է պրեմիերայի ցուցադրությունից հետո: «Գահերի խաղի» հաջորդ եթերաշրջանում կլինի վեց սերիա: Հայտնի է, որ դրա նկարահանումների համար շատ ժամանակ կծախսեն: Հնարավոր է՝ պրեմիերան կայանա 2019 թվականին: Բացի դրանից, հեռուստաալիքն աշխատում է սերիալի սցենարի շարունակության վրա, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: