Գեորգի Կետոևը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

August 26, 2017

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Գեորգի Կետոևը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար:

Փարիզում ընթացող աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի կիսաեզրափակիչում Գեորգի Կետոևը պարտություն կրեց: Հայաստանը ներկայացնող մարզիկը 0:2 հաշվով պարտվեց Աբդուլ Սաուլաևին: Այժմ Կետոևը պետք է պայքարի բրոնզե մեդալի համար:

Մեդալային գոտեմարտերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 21:00-ից:

Source: Yerkir Media
Link: Գեորգի Կետոևը կպայքարի աշխարհի առաջնության բրոնզե մեդալի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image