Ոսկեհատ գյուղում վթարի ենթարկված մեքենայի 31-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է

August 26, 2017

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն օգոստոսի 26-ին՝ ժամը 14:25-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Ոսկեհատ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից,  պարզվել է, որ «Mercedes E-320» մակնիշի 86 OQ 086 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1986 թ. ծնված Հ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել:

Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը Հ. Հ.-ը հոսպիտալացվել է Վաղարշապատի ԲԿ, որտեղ տուժածի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

 

Source: Yerkir Media
Link: Ոսկեհատ գյուղում վթարի ենթարկված մեքենայի 31-ամյա վարորդը ծայրահեղ ծանր վիճակում է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image