Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է փողոցներից մեկն «Արցախ» անվանելու որոշումը

Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է քաղաքի փողոցներից մեկն «Արցախ» անվանելու՝ քաղաքային խորհրդի որոշումը:

Հանձնախմբի համայնքային հարցերով պատասխանատու Մարգարիտա Բաղդասարյանը նշել է, որ անվանափոխելու համար ընտրվել է Մերիլենդ փողոցը, քանի որ այն գտնվում է  բանուկ և մշակութային ու ժամանցային օբյեկտներով հարուստ շրջանում:

Հայ Դատի հանձնախումբը նաև շեշտել է, որ քաղաքային խորհրդի որոշումը անվանափոխությանն ուղղված առաջին քայլն է, որի իրականացման ընթացքը տևելու է մի քանի ամիս:

Source: Yerkir Media
Link: Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է փողոցներից մեկն «Արցախ» անվանելու որոշումը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image