Brussels Airlines-ը Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի

Brussels Airlines բելգիական ավիաընկերությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կողմից ստացել է թույլտվություն՝ հունիսի 2-ից Բրյուսել-Երևան-Բրյուսել երթուղով կանոնավոր չվերթներ իրականացնելու համար:

Հունիսի 2-ից հուլիսի 2-ը, ինչպես նաև օգոստոսի 29-ից հոկտեմբերի 27-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր շաբաթ, իսկ հուլիսի 3-ից օգոստոսի 28-ն ընկած ժամանակահատվածում չվերթները կիրականացվեն շաբաթական 2 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Source: Yerkir Media
Link: Brussels Airlines-ը Բրյուսել-Երևան-Բրյուսել ուղղությամբ կանոնավոր չվերթներ կիրականացնի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image