Հարձակվել են Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

Անհայտ անձինք մարտի 19-ի առավոտյան հրկիզող խառնուրդով շշեր են նետել Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը` հղում անելով ոստիկանությանը:

Շենքի ճակատամասին զգալի վնաս Է հասցվել, տուժածներ չկան: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել։ Դեսպանատունը դեռեւս չի մեկնաբանել կատարվածը։ Հաղորդվում է, որ հարձակմանը մասնակցել է առնվազն 2 մարդ։

Source: Yerkir Media
Link: Հարձակվել են Դանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image