Գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա էր

May 18, 2018

Այսօր առավոտյան մի խումբ քաղաքացիներ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մոտ պահանջում էին ազատ արձակել ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին։

Ցուցարարները պարզել էին ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի լուսանկարով և գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրաժարականի պահանջով պաստառներ:

Գլխավոր դատախազության մոտ իրենց պահանջներն արտահայտելուց հետո նրանք շարժվել են դեպի Վճռաբեկ դատարանի շենք:

Source: Yerkir Media
Link: Գլխավոր դատախազության շենքի առջեւ բողոքի ակցիա էր

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image