Հայ ու կորեացի արյունաբանները կհամագործակցեն։ Երեւանում են Հարավային Կորեայի բժիշկները, որոնք ծանոթացել են տեղի լաբորատոր ու բուժական հնարավորություններին եւ հետագա աշխատանքի մասին հուշագիր ստորագրել։
Ուռուցքային հիվանդությունների ախտորոշման հնարավորությունների եւ իմունոթերապիայի կիրառման առումով Հարավային Կորեան բավական լուրջ առաջընթաց է գրանցել։