Գումբուրդոյի նորակառույց դպրոցում կսովորի 300 աշակերտ
January 18, 2018
Ախալքալաքի Գումբուրդո գյուղի նորակառույց դպրոցն իր դռներն է բացել գյուղի 300 աշակերտի առջեւ: Դպրոցի շինարարությունը սկսվել էր դեռեւս 2015 թվականին: Այն կրում է բարերար՝ Շուշիկ Մղդեսյանի անունը:
Նախկինում աշակերտները սովորում էին վթարային շենքում, իսկ նոր դպրոցն ունի ուսման համար անհրաժեշտ բոլոր պայմանները: