Թուրքիան Աֆրինում իր օդային գործողությունները կհամակարգի Ռուսաստանի եւ Իրանի հետ
January 18, 2018
ԹուրքիանՆԱՏՕ-ում հայտարարել է, որ Աֆրինում իր օդային գործողությունները կհամակարգի Ռուսաստանի եւ Իրանի հետ:
Այսօր Թուրքիայի գլխավոր շտաբի պետը եւ ազգային հետախուզական կազմակերպության ղեկավարը Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի գլխավոր շտաբի պետի հետ:
Սիրիայի կառավարության արձագանքը չի ուշացել: Դամասկոսը զգուշացրել է Անկարային, որ եթե Աֆրինում ռազմական գործողություններ սկսի, սիրիական օդուժը հակահարված կհասցնի՝ կկործանի Սիրիայի երկնքում հայտնված թուրքական ռազմական ինքնաթիռները: