Գուրգեն Մարգարյանը կդառնար 40 տարեկան

Այսօր լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի ծննդյան օրն է. նա կդառնար 40 տարեկան:

Մարգարյանը սպանվեց 2004-ին փետրվարի 19-ին, երբ մասնակցում էր ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» անգլիալեզու ուսումնական դասընթացներին։ Փետրվարի 19-ի գիշերը ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովը քնած ժամանակ կացնի 16 հարված հասցրեց Մարգարյանին:

Գուրգեն Մարգարյանը թաղված է Եռաբլուրում։

Ռամիլ Սաֆարովի դատավարությունն անցկացվեց Հունգարիայում։ Բժշկական փորձաքննությունը նրան մեղսունակ ճանաչեց, եւ դատարանը Սաֆարովին դատապարտեց ցմահ բանտարկության՝ առաջին 30 տարում առանց համաներման իրավունքի։ Դատավորն իր որոշումը բացատրեց Սաֆարովի կատարած հանցագործության առավել դաժանությամբ և նրանով, որ Սաֆարովն այդպես էլ չգիտակցեց իր արարքի ծանրությունը:

2012-ի օգոստոսի 31-ին Սաֆարովի հանձնվեց Ադրբեջանին՝ հետագա պատիժն այնտեղ կրելու համար, և նույն օրն էլ ներում ստացավ Իլհամ Ալիևի կողմից։ Բացի դա՝ Սաֆարովն արժանացավ ազգային հերոսի կոչման, բնակարան նվեր ստացավ եւ դարձավ մայոր՝ անազատության մեջ անցկացված ութ տարվա աշխատավարձի վճարումով։

Սաֆարովի արտահանձնումը հանգեցրեց Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզման:

Source: Yerkir Media
Link: Գուրգեն Մարգարյանը կդառնար 40 տարեկան

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image