ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում

ԱՊՀ-ի հաջորդ հակաահաբեկչական վարժանքները պլանավորվում Է անցկացնել Հայաստանում: Այդ մասին հայտնել Է ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի ղեկավար ոստիկանության գեներալ-գնդապետ Անդրեյ Նովիկովը՝ Ղրղզստանում «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ վարժանքների փակման արարողությանը:

ԱՊՀ-ի մասնակից պետությունների պատկան մարմինների «Իսիկ Կուլ-Հակաահաբեկչություն-2018» համատեղ հակաահաբեկչական վարժանքներն ԱՊՀ-ի Հակաահաբեկչական կենտրոնի հովանու ներքո անցկացվել են 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի երկրների համագործակցության ծրագրին համապատասխան։

Source: Yerkir Media
Link: ԱՊՀ-ի հակաահաբեկչական վարժանքները 2019 թվականին կանցկացվեն Հայաստանում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image