Մեդիամաքս— Երեւանում են հայկական լեգենդար «Գտնված երազ» մուլտֆիլմի հեղինակներ Դիլաքյան եղբայրները:
Օգոստոսի 25-ին նրանք այցելել են Թումո կենտրոն: Կենտրոնով շրջելուց եւ Թումոյի տարբեր նախագծերին ծանոթանալուց հետո նրանք եղել են կենտրոնի Yelling Animation Studio-ում եւ ստուդիայի պատին նկարել են բոլորի սիրելի ծերուկին։
«Գտնված երազ»-ը մի փոքրիկ աղջկա մասին է, ով կարողանում է քայլել նկարների միջով եւ իր ճանապարհին բացահայտել նոր աշխարհներ, նոր կերպարներ: Կարծում եմ՝ գլխավոր ուղերձը հետեւյալն է. իրականությունը բազմաթիվ կողմեր ունի, եւ յուրաքանչյուր կողմի ուշադիր ուսումնասիրության միջոցով միայն մարդ ունակ է հասնել իրական երջանկության»,- ասել է Հովիկ Դիլաքյանը: