Տեխասին հզոր փոթորիկ է մոտենում

August 26, 2017

ԱՄՆ Տեխաս նահանգը պատրաստվում է 4-րդ աստիճանի ուժգնության (ամենաուժեղը 5-րդն է-խմբ) «Հարվի» փոթորկին, որը շարժվում է դեպի երկրի կենտրոնը վայրկյանում 4 մետր արագությամբ, տեղեկացնում են ամերիկյան լրատվամիջոցները։ Տեխասի բնակավայրերի մեծ մասում փողոցները դատարկ են, խանութներն ու հիմնարկները՝ փակ։ Օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 900 մմ տեղումներ։

Նախագահ Դոնալդ Թրամփը բնական աղետի ռեժիմ է հայտարարել Տեխասում եւ կարգադրել է դաշնային մարմիններին՝ օգնել աղետի հնարավոր հետեւանքների վերացման աշխատանքներում։

«Հարվին» կարող է ամենաուժեղը լինել ԱՄՆ վերջին 12 տարվա պատմության մեջ։ 2005 թվականին «Կատրին» փոթորկի զոհ գնաց գրեթե 2000 մարդ եւ երկրի երեսից ջնջեց Նոր Օռլեան քաղաքը։

 

Source: Yerkir Media
Link: Տեխասին հզոր փոթորիկ է մոտենում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image