Վարչապետ. 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո

August 26, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում օգոստոսի 25-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:

Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մասնաբաժինը հանրապետության ընդհանուր ՀՆԱ-ում կազմում է  5 տոկոս, մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արդյունքը 1 մլն 64 հազ․ 900 դրամ է։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016թ.-ին կազմել է  31 մլրդ 728 մլն 800 հազ․ դրամ, մեկ շնչի հաշվարկով՝ 136 հազ․ 900 դրամ։ Արդյունաբերության հիմնական ուղղությունը հանքագործական արդյունաբերությունն է: Կարեն Բոթոյանի խոսքով՝ մարզի զարգացման գերակա ուղղություններից է  գյուղատնտեսությունը: 2016-ին մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել  է 153 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 660 հազ․100 դրամ։

Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ բացառությամբ մարզի Արծվաշեն համայնքի, մնացած 91 համայքների ավագանիների կողմից հաստատվել են համայնքի զարգացման ծրագրերը: Բոլոր համայնքներն ունեն էլեկտրոնային անձնագրերը։ Նա զեկուցել է նաև, որ 2017-2018 ուսումնական տարվա նախաշեմին լուրջ խնդիրներ չունեն: Միայն մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական  հաստատություններում սովորելու են ավելի քան 27 հազ․ 800 աշակերտ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը նաև մարզպետարանի կրթության և առողջապահության ոլորտների պատասխանատուների հետ քննարկել է կատարվող աշխատանքները: Կառավարության ղեկավարը խոսել է սկսված բարեփոխումների տրամաբանության մասին՝ առաջարկելով հետագա քայլերը քննարկել համապատասխան գերատեսչությունների հետ:

Առավել մանրամասն՝ այստեղ։

Source: Yerkir Media
Link: Վարչապետ. 2018-ից համայնքների բյուջեի պլանավորման գործընթացը լինելու է կոշտ հսկողության ներքո

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image