Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին երեք անգամ ավելի շատ միգրանտներ են տեղափոխվել Իսպանիա, քան 2016-ի նույն ժամանակահատվածում, նշված է Միգրացիայի միջազգային կազմակերպության (IOM) զեկույցում։
Իսպանիան այլ երկրներից գերադասած միգրանտների ընդհանուր թիվը 2017 թ. 7 ամսվա տվյալներով կազմել է 11849, այն դեպքում, երբ 2016 թ. ողջ ընթացքւմ այդ թիվը կազմել է 13246։
8385 մարդ Իսպանիա է հասել ծովային ճանապարհով։ Այս շաբաթ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, թե ինչպես են միգրանտներն ափ իջնում Կադիսի լողափում՝ հանգստացողների զարմացած հայացքների ներքո։
Տեղեկացնենք, որ հատկապես աֆրիկյան միգրանտների համար ամենանախընտրելին շարունակում է մնալ Իտալիան։ 2017-ի սկզբից մինչեւ օգոստոսի 9-ը Իտալիան 96856 միգրանտ է ընդունել։
Միգրացիայի միջազգային կազմակերպությունը նշում է նաեւ, որ չնայած դրան՝ Մերձավոր Արեւելքից, Ասիայից ու Աֆրիկայից դեպի Եվրոպա փախստականների թիվը գրեթե 60 տոկոսով կրճատվել է՝ 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ։
Source: Yerkir Media
Link: Դեպի Իսպանիա միգրանտների հոսքն աճել է երեք անգամ