Վայոց ձոր. հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

August 12, 2017

Օգոստոսի 10-ին ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արտավան գյուղի մոտ գտնվող անտառում բռնկված հրդեհի (450-500 հա խոտածածկ և անտառածածկ (80 հա) տարածք) վտանգավոր օջախները հաջողվել է մարել՝ բացառելով հրդեհի հետագա տարածումը. տեղում աշխատող փրկարարները շարունակում են կրակի առավել մանր օջախների մարման աշխատանքները, տեղեկացնում են արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված է 5 մարտական հաշվարկ, 92 հրշեջ-փրկարար, ԶՈՒ 165 զինծառայող և ոստիկանության ներքին զորքերի 150 ծառայող և 73 աշխատակից։

Source: Yerkir Media
Link: Վայոց ձոր. հրդեհի վտանգավոր օջախները մարվել են

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image