Նիագարա ջրվեժից սև տհաճ հոտով կեղտաջրի արտահոսք է եղել: Տեղի համապատասխան մարմիններն ասում են, որ սև գույնը ջրի մաքրման համար օգտագործվող սև ածխածնի մնացորդների արդյունք է:
Կեղտոտ ջուրը հայտնվել է Նիագարայի ստորին հատվածում: Որոշ մարդիկ ի սկզբանե կասկածում էին, որ այն նավթի արտահոսքի արդյունք է: Սակայն Նիագարա ջրվեժի ջրային խորհուրդը (Niagara Falls Water Board (NFWB) հայտարարել է, որ այն ջրի մշակման համար օգտագործվող սև ածխածնի մնացորդների արդյունք է, և ներողություն է խնդրել բնակիչներից ու զբոսաշրջիկներից անհանգստություն պատճառելու համար: