«Եթե համայնքը տեղում չաշխատեց, կառավարության աշխատանքը կոպեկի գին չի ունենա»

July 1, 2017

Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ Լոռու մարզի ղեկավար կազմի հետ խորհրդակցություն է անցկացրել, որի ընթացքում քննարկվել են մարզի եւ համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների ընթացիկ արդյունքներն ու առաջիկա անելիքները:

Մարզպետ Արթուր Նալբանդյանը վարչապետին է ներկայացրել մարզի սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման ուղղությամբ կատարվող քայլերի կատարողականը եւ մանրամասնել մարզի զարգացման ռազմավարության գերակա ուղղությունները:

Վարչապետը հետաքրքրվել է մարզում «Մաքուր Հայաստան» ծրագրի ընթացքից և ծանոթանալով կատարվող քայլերին՝ հանձնարարել է լինել խիստ հետևողական «Մաքուր Հայաստան»-ի իրականացման գործում, աղբահանության և սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնել ավելի կազմակերպված ու հնարավորինս արագ:

«Մեր ուզածն այն է, որ մեր քաղաքացին նորմալ ապրի: Համայնքային կառավարումը չափազանց կարևոր է: Որքան էլ կառավարությունում խելոք բաներ մտածենք, եթե համայնքը տեղում չաշխատեց, դա կոպեկի գին չի ունենա, որովհետև քաղաքացին պետության մասին առաջին հերթին կարծիք է կազմում համայնքային իշխանության հետ շփման արդյունքում, իր համար համայնքային իշխանությունն է պետության արտացոլումը», — ասել է կառավարության ղեկավարը ՝ հավելելով, որ տարեվերջին, պարզ ձեւակերպված հայտանիշներով, գնահատվելու է մարզպետների աշխատանքը:

Source: Yerkir Media
Link: «Եթե համայնքը տեղում չաշխատեց, կառավարության աշխատանքը կոպեկի գին չի ունենա»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image