Նյու Յորք. բժշկական խալաթով տղամարդն ավտոմատային կրակ է բացել հիվանդանոցում
July 1, 2017
Նյու Յորքի Բրոնքս թաղամասում գտնվող Լիբիական հիվանդանոցում բժշկական խալաթով ծպտված անձը տեղի ժամանակով ժ. 14.55-ին (Երեւանի ժամանակով՝ 22.55) ավտոմատային կրակահերթ է բացել շենքի 16-րդ եւ 17-րդ հարկերում, տեղեկացնում է AP գործակալությունը։ Սպանվել է 1, վիրավորվել է 6 մարդ։
Երբ դեպքի վայր են հասել ոստիկաննները, տղամարդը նախ փորձել է ինքնահրկիզվել, ապա կրակել ու ինքնասպան է եղել։
NBC հեռուստաընկերության տվյալներով՝ հարձակվողը 45-ամյա Հենրի Բելոն է, ով մինչեւ 2015 թվականն աշխատել է այդ հիվանդանոցում։