Երեք մլն զբոսաշրջիկը ՀՀ-ում 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ կապահովվի
June 25, 2017
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը հաշվարկել է առաջիկա 5 տարիների ընթացքում կառավարության ծրագրով նախանշված 3 մլն զբոսաշրջիկների ներհոսք ապահովելու ցուցանիշը և եկել է այն եզրակացության, որ ներկայիս ցուցանիշին պետք է տարեկան 300 հազարով ավելի զբոսաշրջիկների ներհոսք ապահովել:
«Այն շատ դժվար հասանելի ցուցանիշ է: Իհարկե, այստեղ ուխտագնացության գաղափարն առաջին քրիստոնյա երկիր, որպես բրենդային մոդել, շատ հետաքրքրիր է: Այն կարող է աշխատել և որոշակի արդյունք ապահովել, սակայն այստեղ խնդիրը ենթակառուցվածքների, հյուրանոցային հատվածի, ծառայությունների մատուցման մեջ է»,- ասաց տնտեսագետը` հավելելով, որ 1 մլն զբոսաշրջիկը Հայաստան կարող է բերել մոտ 1 մլրդ դոլար գումար, իսկ երեք մլն զբոսաշրջիկ բերելով կարելի է 1,8 մլրդ դոլարի ՀՆԱ-ի աճ ապահովել: