Երիտասարդ մասնագետների համար կառուցվելու է ևս մեկ բազմաբնակարան շենք

December 28, 2017

Կառավարությունը դեկտեմբերի 28-ի նիստում որոշեց Երևան քաղաքի Ազատության պողոտայի համապատասխան հասցեում գտնվող ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված շենք շինությունները և դրանց զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը հետ վերցնել և ուղղակի վաճառքի ձևով օտարել «Երևանի պետական համալսարանի շրջանավարտների միավորում» ՀԿ-ին՝ երիտասարդ մասնագետների համար բազմաբնակարան-բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու նպատակով:

Կազմակերպությունը ՀՀ նախագահ, ԵՊՀ շրջանավարտների միավորման հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացնում է բնակարանային ապահովության սոցիալական ծրագրեր:

Հաշվի առնելով մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու մեծ պահանջարկը և շուրջ 1000 երիտասարդ մասնագետների ներկայացրած դիմումները՝ ՀՀ նախագահը հանձնարարել է ընդլայնել բնակարանաշինական ծրագրերի շրջանակը և մատչելի պայմաններով բնակարան ձեռք բերելու հնարավորություն ընձեռել բոլոր կարիքավոր դիմումատուներին:

Source: Yerkir Media
Link: Երիտասարդ մասնագետների համար կառուցվելու է ևս մեկ բազմաբնակարան շենք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image