Չի կարող մի պետություն մեկ այլ անկախ պետությանը կարգավիճակ տալ. Շարմազանովն արձագանքել է Հասանովի հայտարարությանը

December 28, 2017

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Ադրբեջանի նախագահի խորհրդական Ալի Հասանովի հայտարարությանը, թե Բաքուն պատրաստ է Լեռնային Ղարաբաղին տալ ավելի ընդարձակ ինքնավարություն: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Էդուարդ Շարմազանովը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանում էլ շատ լավ հասկանում են, որ նման հայտարարությունները հիմնազուրկ են և անհեթեթ:

«Ինչպե՞ս կարող է մի պետությունը մեկ այլ անկախ պետության տալ ինչ-որ կարգավիճակ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը փաստացի անկախ պետությունն է, և Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը նույն օրենսդրական հիմքերով փաստացի առանձնացել են Խորհրդային Միությունից»,- շեշտեց ՀՀ ԱԺ փոխնախագահը:

Source: Yerkir Media
Link: Չի կարող մի պետություն մեկ այլ անկախ պետությանը կարգավիճակ տալ. Շարմազանովն արձագանքել է Հասանովի հայտարարությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image