Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով
July 16, 2018
Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը 30 րոպեով հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստը վարող փոխքաղաքապետ Կամո Արեյանը30 րոպե ընդմիջում հայտարարեց։
Միևնույն ժամանակ քաղաքապետարանի առջև ակցիա են իրականացնում «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի կողմնակիցները, ով քաղաքապետի միակ առաջադրված թեկնածուն է:
Նշենք, որ այսօր՝ հուլիսի 16-ին, նախատեսված է Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրությունը:
Ըստ օրենքի՝ նիստին ներկա պետք է լինեն ավագանու անդամների կեսից ավելին, սակայն ներկա են ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։