Ֆուտբոլի աշխարհի առաջնության լավագույն ֆուտբոլիստին տրվող «Ոսկե գնդակ» մրցանակին արժանացավ Խորվաթիայի հավաքականի կիսապաշտպան Լուկա Մոդրիչը։
Այդ մասին հայտարարվեց հուլիսի 15-ին՝ ԱԱ-2018-ի եզրափակիչ Ֆրանսիա-Խորվաթիա (4:2) հանդիպումից հետո կայացած առաջնության լավագույնների պարգևատրման արարողության ժամանակ։