Ֆրանսիայում Ֆուտբոլի առաջնությունում հաղթանակի տոնակատարությունների ընթացքում անկարգություններ են եղել

July 16, 2018

Ֆրանսիայում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում ազգային հավաքականի հաղթանակի տոնակատարությունների ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել: Ոստիկանությունը Փարիզում արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել: Այս մասին հայտնում է The Daily Mail-ը:

Մարդիկ բարձրացել են թերթի կրպակների և ավտոբուսի կանգառների վրա՝ ծածանելով ազգային դրոշը, նրանք երբեմն գունավոր ծխի ռումբեր են նետել, միացրել ավտոմեքենաների ազդանշանները, ամենուրեք լսվել է երկրի հիմնը՝ «Մարսելյեզ»-ը:

Անկարգություններ են գրանցվել Ելիսեյան դաշտերի շրջակայքում, որտեղ հարյուր հազարավոր երկրպագուներ են հավաքվել: «Ֆիգարո» թերթի հաղորդմամբ՝ մթնոլորտը սկզբում տոնական է եղել, սակայն գիշերվա մոտ հայտնվել են մի խումբ խուլիգաններ, որոնք սկսել են քարեր և շշեր նետել ոստիկանների, երբեմն նաև անցորդների վրա:

Փարիզի կենտրոնում մի քանի խանութ թալանվել է: Բացի այդ՝ տեղեկություններ են ստացվել մեքենաների հրդեհման դեպքերի մասին: Նախնական տվյալներով՝ յոթ մարդ է ձերբակալվել:

Միջադեպեր են գրանցվել նաև Մարսելում: Ոստիկանության երկու աշխատակից վնասվածք է ստացել խուլիգանների հետ բախումների ժամանակ, 10 մարդ ձերբակալվել է:

Անկարգություններ են գրանցվել նաև Լիոնում, Ռուանում, Գրենոբլում և մի շարք այլ քաղաքներում:

Source: Yerkir Media
Link: Ֆրանսիայում Ֆուտբոլի առաջնությունում հաղթանակի տոնակատարությունների ընթացքում անկարգություններ են եղել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image