«Երևանյան բեսթսելեր». ամենավաճառված 10 գրքերը

October 15, 2017

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագծի վարկանիշային աղյուսակը գլխավորում է  Մհեր Իսրայելյանի «Մի շան բախտ հին հայկական ճանապարհին» ստեղծագործությունը:

Ինչպես նախորդ, այնպես էլ այս շաբաթ երկրորդ տեղում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» ստեղծագործությունը:

Երրորդ հորիզոնականում է Մհեր Իսրայելյանի «Մինչև մեռնելն ապրել է պետք» վիպակը:

Իր դիրքերը մեկ հորիզոնականով բարելավել և չորրորդ տեղում է հայտնվել Էդգար Հարությունյանի «Չգտնված երիցուկներ» ժողովածուն:

Հայ ժամանակակից գրող Դավիթ Սամվելյանի «Ռոդենի ձմեռը» գիրք զգալիորեն զիջել է իր դիրքերը: Այն այս շաբաթ հինգերորդն է:

Վեցերորդ հորիզոնականում է  ֆրանսիացի գրող Գի դը Մոպասանի «Ընտիր նովելներ» գիրքը:

Դիրքերը զիջել և յոթերորդ տեղն է զբաղեցրել  Ստեֆան Ցվայգի «Ընտիր նովելներ» գիրքը:

Ռեյ Բրեդբըրիի «Ֆարենհայթ 451»-ը վարկանիշային աղյուսակում ութերորդն է:

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» կրկին իններորդն է:

Ամենավաճառվածների ցանկը եզրափակում է Ջոն Բոյնի «Զոլավոր գիշերազգեստով տղան» ստեղծագործությունը:

Source: Yerkir Media
Link: «Երևանյան բեսթսելեր». ամենավաճառված 10 գրքերը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image