Տղամարդիկ ավելի եսասեր են, քան՝ կանայք. շվեյցարացի գիտնականներ

October 15, 2017

Մարդկանց ուրախացնելիս կանայք ավելի շատ են հաճույք ստանում, քան՝ տղամարդիկ: Նման եզրահանգման են եկել շվեյցարացի գիտնականները՝ ուսումնասիրելով մարդկանց տարաբնույթ արարքների ազդեցությունը ուրախության կամ երջանկության հորմոնի՝ դոֆամինի վրա:

Փորձարկման համար մասնագետները հրավիրել են մի խումբ տղամարդկանց եւ կանանց: Յուրաքանչյուրին տվել են որոշակի գումար եւ առաջարկել այն պահել իրենց կամ կիսել անծանոթների հետ: Փորձարկվողների ուղեղի սկանավորումը ցույց է տվել, որ ընտրություն կատարելու ժամանակ կանանց օրգանիզմն ավելի ակտիվ է դոֆամին արտազատում, քան՝ տղամարդկանց:

Source: Yerkir Media
Link: Տղամարդիկ ավելի եսասեր են, քան՝ կանայք. շվեյցարացի գիտնականներ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image