Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպառնացել է սպանել

Ոստիկանության Արաբկիրի բաժին հունիսի 22-ին ժամը 14:00-ին մի տղամարդուց, ով փաստաբան է, հաղորդում է ստացվել, որ «Ֆեյսբուք» սոցցանցի Կարեն Սաթյան տվյալներով օգտատերը սպանության սպառնալիքներ պարունակող հաղորդագրություններ է ուղարկել։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ նրան սպառնացող օգտատերը Երևանում ապրող 33-ամյա Կարեն Սաթյանն է, որը ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին ու բացատրություն տվել։

Նախապատրաստվում են նյութեր:

Source: Yerkir Media
Link: Երևանում քաղաքացին «Ֆեյսբուք»-ով սպառնացել է սպանել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image