«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

«Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավան մասնաճյուղում ապրիլի 2-ին կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանությունում ապրիլի 2-ին հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ հափշտակելու մասին:

Հունիսի 23-ին ժամը 22.30-ին ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին ինքնակամ ներկայացել է 1989 թ. ծնված Հայկ Ա.-ն և հայտնել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է ինքը:

Հայկ Ա.-ն ձերբակալված է:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիքները հայտնաբերելու ուղղությամբ:

Source: Yerkir Media
Link: «Ֆասթ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image