Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի

ՀՀ վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաներին տրամադրվող բենզինի քանակն երկու անգամ կրճատվելու է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը: 

«Այսօրվանից վարչապետի աշխատակազմին սպասարկող ավտոմեքենաների համար տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի: Այդպիսով՝ կտնտեսվի տարեկան առնվազն 56 միլիոն ՀՀ դրամ»,- գրել է Աղաջանյանը:

Source: Yerkir Media
Link: Վարչապետի աշխատակազմին սպասարկող մեքենաներին տրամադրվող բենզինի քանակը երկու անգամ կկրճատվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image