Զիմբաբվեի նախագահը վերջապես հրաժարական տվեց

November 21, 2017

Զիմբաբվեի նախագահ Ռոբերտ Մուգաբեն հրաժարական է տվել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Յակոբ Մուդենդան:

Իր հրաժարականի նամակում Մուգաբեն շեշտել է, որ որոշումը կայացրել է կամավոր, առանց պարտադրանքի:

Այս անակնկալ հայտարարությունն արվել է այն ժամանակ, երբ երկրի խորհրդարանը քննարկում էր Մուգաբեի իմպիչմենտի հարցը: Անցած շաբաթ զինվորականների ձեռնարկած քայլերից հետո նույնիսկ, երբ վերջիններս փաստացի վերահսկողություն էին հաստատել քաղաքացիական կառավարության հանդեպ, Մուգաբեն հրաժարվում էր հրաժարական տալ:

Ռոբերտ Մուգաբեն Զիմբաբվեի առաջնորդն է երկրի անկախությունից՝ 1980թ-ից, ի վեր:

Source: Yerkir Media
Link: Զիմբաբվեի նախագահը վերջապես հրաժարական տվեց

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image