Այսօր գիշերը Նոր Նորքում գործող « Ծիրան» սուպերմարկետի վրա զինված հարձակում է տեղի ունեցել: Անհայտ անձը ցանկացել է գումար տանել:
Հարձակման մասին տեղեկությունը հաստատել են ՀՀ ոստիկանությունից:
Ըստ տեղեկությունների՝ հունիսի 26-ին՝ ժամը 03:00-ին զանգահարել են ոստիկանություն և հայտնել են, որ նույն օրը ժամը 02:00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը մուտք է գործել Գայի պողոտայում գտնվող սուպերմարկետներից մեկը, մոտեցել է դրամարկղին և պահանջել հանել այն:
Նշված սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները կանխել են հանցագործությունը, վերցրել են ատրճանակը, որից հետո անհայտ անձը դիմել է փախուստի:
Ոստիկանությունից հայտնեցին, որ ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձի ինքնությունը ճշտելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Source: Yerkir Media
Link: Զինված հարձակում Նոր Նորքում գտնվող «Ծիրան» սուպերմարկետի վրա