Քամին քշել Է հաղորդավարին ուղիղ եթերում

Իռլանդիայի TV3 հեռուստաալիքում եղանակի կանխատեսման ժամանակ հաղորդավարին՝ Դերիք Հարթիգանին, ուղիղ եթերում ուժեղ քամին դուրս է քշել կադրից:

Մի քանի վայրկյան անց հաղորդավարը կարողացել Է վերադառնալ կադր, սակայն նրա հովանոցը ջարդված Է եղել: Տեսահոլովակն իր YouTube-ալիքում զետեղել Է «տուժողն» ինքը: «Մայր բնությունը կրկին հաղթեց»,- ամփոփել Է նա, հաղորդել Է «ՌԻԱ Նովոստին»:

Source: Yerkir Media
Link: Քամին քշել Է հաղորդավարին ուղիղ եթերում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image