Հունիսի 27-ին` ժամը 09:28-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 525» մակնիշի ավտոմեքենայում (վարորդը՝ Կ. Ս., ծնված 1983 թ.) տեղի է ունեցել պայթյուն: Վնասվել է ավտոմեքենայի սրահը (դռներ, ապակիներ, տանիք):
Վարորդը տարբեր բնույթի այրվածքներով հոսպիտալացվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների կենտրոն» ՓԲԸ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
