Ամերիկյան Facebook ընկերության խոշոր ներդրողները, որոնց ընդհանուր առմամբ պատկանում է 3 մլրդ դոլարի արժեթուղթ, պահանջում են ընկերության համահիմնադիր և գործող նախագահ Մարկ Ցուկերբերգի հրաժարականը: Այդ մասին գրում է Business Insider-ը. տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ըստ պարբերականի` ներդրողներին դուր չի գալիս` ինչպես է Ցուկերբերգը ղեկավարում սոցցանցը: Նրանք պահանջում են, որ Ցուկերբերգը հեռանա, իսկ նրա տեղը գա անկախ գործադիր տնօրեն։
Ներդրողներին հիասթափեցրել են նաև ընկերության հետ կապված սկանդալները: