ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 27-ին աշխատանքային այցով մեկնել է Սանկտ Պետերբուրգ, տեղեկացնում է ՀՀ ԱԺ հանրային կապերի վարչությունը:
Այցի ընթացքում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը կհանդիպի ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Սերգեյ Անտուֆևի հետ, կմասնակցի ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նիստին, ինչպես նաեւ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված արարողությանը: