Ղրղզստանի նոր նախագահը հերոսի կոչում է շնորհել նախկին նախագահին
November 27, 2017
Ղրղզստանի հինգերորդ նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, որն ընտրվել Է հոկտեմբերի 15-ին կայացած համաժողովրդական ընտրությունների արդյունքում, պետության ղեկավարի պաշտոնն ստանձնել Է նոյեմբերի 24-ին:
Իր առաջին հրամանագրերից մեկով նա Ղրղզստանի Հանրապետության հերոսի կոչում Է շնորհել նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւին՝ «ժողովրդի առջեւ ունեցած բացառիկ վաստակի, Ղրղզստանի պետական անկախության, ժողովրդի միասնության, երկրում խաղաղության ու համաձայնության ամրապնդման գործում նշանակակալի ներդրման, ինչպես նաեւ ցուցաբերած քաղաքական կամքի ու արիության համար»: