Էրդողանը կվերականգնի մահապատիժը, եթե խորհրդարանը կողմ քվեարկի

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատրաստվում է վերականգնել մահապատիժը: The Independent-ի հաղորդմամբ` գործիչը կհաստատի մահապատիժը, եթե խորհրդարանը քվեարկի այն վերականգնելու օգտին: Գրում է Tert.am-ը:

Թուրքիայում մահապատիժն օրինական կիրառություն ուներ մինչև 2004 թվականը, սակայն գործնականում այն չի կիրառվել 1984-ից ի վեր:

Մահապատիժը վերականգնելու մասին խոսակցություններն ու առաջարկները երկրում սկսեցին ի հայտ գալ հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո, որի ժամանակ ավելի քան 300 մարդ էր զոհվել, հազարավորները` վիրավորվել:

Սակայն պատժի այս տեսակի վերականգնումը հակասական մոտեցումներ է առաջացնում երկրում, քանի որ այն նախ և առաջ կարող է խոչընդոտ լինել Եվրամիության անդամ դառնալուն, ինչին Թուրքիան այդքան ձգտում է:


Source: Yerkir Media
Link: Էրդողանը կվերականգնի մահապատիժը, եթե խորհրդարանը կողմ քվեարկի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image