Հանգստյան օրերին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է 55 անգամ
August 29, 2016
Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 55 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն: