Չինաստանում ձերբակալել են սիրիական մարդասպանին, ում 10 տարի չէր հաջողվում բռնել
August 28, 2016
Չինաստանում ոստիկանությունը ձերբակալել է սիրիական մարդասպանին, ով տասը տարի առաջ սպանել էր 11 կանանց ու երեխաների։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին՝ վկայակոչելով կիրակնօրյա China Daily պարբերականին։
Ըստ ոստիկանության տվյալների՝ Գաո ազգանունն ունեցող 52-ամյա տղամարդն իր ոճրագործությունները կատարել է 1998-ից մինչև 2002 թվականը՝ չինական Բային քաղաքում։ Նա բռնաբարում էր իր զոհերին, ապա սպանում։
Աղբյուրը նշում է, որ ձերբակալությունից հետո մարդասպանը խոստովանել է իր մեղավորությունը։ Ոստիկանույթունը մանրամասնել է՝ հանցագործի տարիքով ամենափոքր զոհը 8 տարեկան աղջնակ էր։