Գերմանիայի բնակչության կեսը դեմ է Մերկելի՝ կանցլեր մնալուն

August 28, 2016

Գերմանիայի բնակչության կեսը չի ցանկանում կանցլերի պաշտոնում կրկին տեսնել Անգելա Մերկելին․փաստում է անցկացված հարցումը։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի գործակալությունը։

Ըստ հետազոտության ՝  գերմանացիների 42%-ը կողմ է Մերկելի թեկնածության առաջադրմանը։ Իսկ ահա անցած տարի կողմ ձայների թիվը կազմում էր 45%, իսկ բնակչության 48%-ը դեմ էր։

Նոր հարցումն անց է կացվել այս ամսվա 25-ին, որին մասնակցել է 501 մարդ։ Հարցն ունեցել է հետեւյալ ձևակերպումը․« Դուք ցանկանում եք արդյոք, որպեսզի Անգելա Մերկելը զբաղեցնի ԳԴՀ-ի կանցլերի պաշտոնը՝ 2017 թվականի ընտրություններից հետո»։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մերկելն իր թեկնածությունն առաջադրելու մասին որոշումը պատրաստվում է հայտնել 2017 թվականի գարնանը։


Source: Yerkir Media
Link: Գերմանիայի բնակչության կեսը դեմ է Մերկելի՝ կանցլեր մնալուն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image